ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՈՒրախ ենք ողջունել Իրավական Տեղեկատվական կենտրոն «ԻՐՏԵԿ» ՓԲԸ-ի իրավական կայքէջում, որտեղ ներկայացված են ՀՀ օրենսդրությունը, օրենսդրությունում կատարված վերջին փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև իրավական ակտերի առանձին խմբերի նորությունները։
Իրավական Տեղեկատվական կենտրոն «ԻՐՏԵԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին, ժամանակաշրջան, երբ առկա էր իրավական տեղեկատվության մեծ դեֆիցիտ։ Հիմնադրման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել հասանելի դարձնել իրավական տեղեկատվությունը և դրանով իսկ նպաստել Հայաստանի Հանրապետությանում իրավական պետության կայացմանը։
Իր գործունեության ողջ ընթացքում ընկերությունն իրականացնում է ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների կողմից ընդունված օրենքների և իրավական այլ ակտերի հավաքագրում և այդ ակտերի դասակարգում, ինչը հնարավորություն է տալիս «ԻՐՏԵԿ» համակարգի օգտագործողներին մշտապես տեղեկացված լինել ՀՀ օրենսդրությունում կատարված փոփոխություններին և լրացումներին։
Ընկերությունն առաջարկում է բաժանորդագրային ծառայություններ, որոնց միջոցով օգտվողները կարող են ստանալ վերջին նորությունները և իրավական փոփոխությունները էլեկտրոնային փոստի միջոցով՝ պահպանելով ժամանակակից հաղորդակցության ստանդարտները։ Մենք վստահ ենք, որ «ԻՐՏԵԿ»-ը կդառնա ձեր վստահելի գործընկերը իրավաբանական տեղեկատվության ոլորտում, հնարավորություն ընձեռելով լինել միշտ արդիական և տեղեկացված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերջին զարգացումների մասին։
Item 1 of 3
Այսօր «ԻՐՏԵԿ» համակարգը ՀՀ օրենքների և իրավական այլ ակտերի ամենալիարժեք հավաքածուն է
Իր դասակարգիչով, իրավաբանական-տնտեսագիտական բառարանով, որոնման և հղումների աշխատակարգերով այսօր «ԻՐՏԵԿ» համակարգը անփոխարինելի է կազմակերպությունների ղեկավարների, պրոֆեսիոնալ իրավաբանների և ֆինանսական ոլորտի աշխատողների համար։
